Մատուցվող ծառայություններ

Ապահովագրական խորհրդատվություն

Մեզ հետ աշխատելու որոշում կայացնելուց առաջ, որպես համապափակ ապահովագրական ծածկույթ ապահովելուն ուղղված առաջին քայլ, մենք կարող ենք իրակացնել ձեր կազմակերպության գործունեության ռիսկերի վերլուծություն ապահովագրական պահանջների տեսանկյունից:

Աշխատանքը ներառում է․

  • Կազմակերպության ռիսկերի համապարփակ վերլուծություն, ապահովագրելի ռիսկերի մատնանշում,
  • Առկա ապահովագրական փաթեթների վերանայում, ծածկույթի և ռիսկերի համապատասխանության ստուգում,
  • Հնարավորության դեպքում գործող ապահովագրական ծրագրերի ծածկույթի, պայմանների բարելավման առաջարկների ներկայացում, որոնք կհամապատասխանեն տվյալ կազմակերպության առանձնահատուկ պահանջներին,
  • Համապարփակ հաշվետվության ներկայացում, որը կհանդիսանա ճանապարհային քարտեզ ռիսկերի ապահովագրության հետագա աշխատանքի համար:

Ապահովագրությունը պաշտպանում է ձեզ, ձեր աշխատակազմը և ձեր բիզնեսի ակտիվները ու կանխատեսվող եկամուտները անսպասելի կամ չկանխատեսված վնասներից:

Մենք անկախ ապահովագրական խորհրդատու ենք, որը գործում է ձեր՝ հաճախորդի, այլ ոչ թե վերա/ապահովագրական ընկերության համար: Մինչ ապահովագրական գործակալները ցանկանում են խթանել ապահովագրական ընկերության որոշակի պրոդուկտները, բրոքերը ձեր անունից բանակցում է բազմաթիվ վերա/ապահովագրողների հետ ապահովելու, որ դուք ստանաք լավագույն պաշտպանությունը` առավելագույն մրցակցային գնով բավարարելու ձեր հատուկ կարիքները: Մեր հաջողության գրավականը մեր ծառայություններից ձեր գոհունակությունն է: Մենք սպասարկում ենք ձեր պայմանագիրը դրա գործողության ողջ ժամանակահատվածում և ներկայացնում ենք հաճախորդի շահերը հայցերի կամ վերա/ապահովագրողների հետ ցանկացած վեճի, տարաձայնության դեպքում: Մենք նաև իրականցնում ենք շուկայի անընդհատ մոնիտորինգ և կարող ենք տրամադրել խորհրդատվություն ռիսկերի կառավարման վերաբերյալ:

Back to Top