Եթե Դուք ունեք որևէ բողոք-պահանջ՝ կապված “Ռեզոլուշն Ապահովագրական Բրոքեր” ՍՊԸ-ի Ձեզ մատուցած ծառայությունների հետ, ապա խնդրում ենք դիմել մեր Ընկերության գրասենյակ ք. Երևան 0010, Վարդանանց 18/1, 3-րդ հարկ հասցեով կամ ուղարկել գրություն info@recon.am էլեկտրոնային հասցեով:
Ընկերության կողմից հաճախորդի բողոք-պահանջը ստանալու պահից տասը աշխատանքային օրվա ընքացքում հաճախորդին գրավոր կտրամադրվի իր կողմից ներկայացված պահանջը մերժելու, բավարարելու կամ մասնակի բավարարելու վերաբերյալ Ընկերության հստակ դիրքորոշումն արտահայտող գրավոր պատասխան:
Հաճախորդները բողոք-պահանջների ներկայացման ընթացակարգին առնչվող հարցերի վերաբերյալ տեղեկություններ կարող են ստանալ (+374 10) 52 74 28 հեռախոսահամարով:
Բողոք-պահանջի գրավոր պատասխանի բավարար չլինելու դեպքում հաճախորդը իր իրավունքները պաշտպանելու համար կարող է դիմել ֆինանսական համակարգի հաշտարարին www.fsm.am համաձայն Վեճերի լուծման բացատրական ամփոփագրի:
Ընկերության հաճախորդների բողոք-պահանջների քննության գործընթացը:
Ցանկացած անձ իրավունք ունի ստանալու “Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին” Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկություններ՝ կապված դրանց ստացման կարգի, վայրի, ժամկետի, տեղեկությունների տրամադրման համար գանձվող վճարի մասին: