Մատուցվող ծառայություններ

Հիմնական տեսակներ / Ոլորտներ

Կոմերցիոն ապահովագրություն

Որպես ընկերություն՝ մեր հիմնական ուժը տարբեր չափերի և արդյունաբերության տարբեր ճյուղերի առևտրային և մասնագիտական նախագծերի ապահովագրությունն է, որոնք հիմնականում հիմնված են Օտարերկրյա ուղղակի ներդրումների վրա:

Ոլորտային ապահովագրություն

Մենք ունենք լայն փորձ ապահովագրության տարբեր ոլորտներւմ և ուղղություններում, այդ թվում՝ ֆինանսական ինստիտուների՝ հանցագործություններից համապարփակ ապահովագրություն, Կիբեռ հանցագործություններից ապահովագրություն, տնօրենների և ղեկավարների ապահովագրություն, մասնագիտական պատասխանատվության ապահովագրություն, քաղաքական ռիսկեր և էներգետիկ ոլորտի ապահովագրություն և՛ կառուցման, և՛ շահագործման փուլերի համար:

Աշխատակիցների ապահովագրություն

Մենք շուկայի առաջատարն ենք աշխատակիցների ապահովագրության ծրագրերի մշակման, ներդրման և սպասարկման գծով դժբախտ պատահարների ապահովագրությունից մինչև միջազգային բժշկական ապահովագրություն, կյանքի, անաշխատունակությունից և կրիտիկական հիվանդություններից ապահովագրություն:

Վերաապահովագրություն

Մենք առաջատարն ենք օբլիգատոր և ֆակուլտատիվ վերաապահովագրության ոլորտում՝ ապահովելով ծածկույթ տեղական ապահովագրական ընկերությունների համար միջազգային շուկաներում։

Back to Top