Ռեզոլուշն Ապահովագրական Բրոքեր ՍՊԸ-ն Հայաստանի Հանրապետությունում գործում է որպես լիցենզավորված ապահովագրական և վերաապահովագրական բրոքերային ընկերություն: Մեր ընկերությունը լիցենզավորվել և վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի www.cba.am կողմից: Ընկերությունը տեղական շուկայոմ համագործակցում է առաջատար մի շարք ապահովագրական և միջազգային շուկայում՝ վերաապահովագրական ընկերությունների հետ:
Ռեզոլուշն Ապահովագրական Բրոքեր ՍՊԸ-ն հիմնադրվել է 2000թ. փետրվար ամսին Ռեզոլուշն Քոնսալթընթս ՍՊԸ անվանմամբ:
Ընկերությունը նույն թվականի մարտի 20-ին Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարության կողմից ստացել է ապահովագրական միջնորդային (բրոքերային) գործունեության լիցենզիա՝ N ԱՄԳ 0005:
2003թ.-ի ապրիլի 28-ին Ընկերությունը ստացել է նոր լիցենզիա N ԱՄԳ 0010: 2008թ.-ի մարտի 13-ին ընկերությունը վերանվանվել է Ռեզոլուշն Ապահովագրական Բրոքեր ՍՊԸ-ի, և 2010թ. մայիսի 5-ին ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից ստացել Ապահովագրական Բրոքերային Գործունեության նոր լիցենզիա՝ թիվ 0003(0010):
Վարչակազմակերպական կառուցվածք
Տե՛ս այստեղ
Կորպորատիվ փաստաթղթեր
Տե՛ս այստեղ
Բաժնետերեր
Անի Մաթևոսյանը հանդիսանում է ընկերության միակ բաժնետերը:
Ընկերությունը ՀՀ Կենտրոնական Բանկի խորհդի որոշումով հաստատված «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերների, ներդրումային ընկերությունների, կենտրոնական դեպոզիտարիայի և դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից տեղեկությունների հրատարակումը» թիվ 8/03 Կանոնակարգի 4-րդ գլխի 25-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն նպատակահարմար չի գտնում հրապարակել Կանոնակարգով սահմանված տեղեկությունները իր կայքում: